«Ասթոն Վիլլայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Ագբոնլահորը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Պորտուգալացին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը և դեռ չի միացել թիմի մարզումներին։
«Կրիշտիանուն կտեղափոխվեր «Լիվերպուլ», եթե հնարավորություն ուներ։ Մերսիսայդցիները ՄՅՈւ-ի մրցակիցներն են, բայց խնդիրը Ռոնալդուի մեջ է։ Նա պատրաստ է տեղափոխվել ցանկացած թիմ, որի հետ հնարավորություն կունենա նվաճել Չեմպիոնների լիգան։ Նա ցանկանում է ավելացնել իր գոլերի թիվն ու տիտղոսների քանակը։
Չեմ կարծում, որ Ռոնալդուն նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդին», «Յուվենտուսին» կամ «Ռեալին»»,- Ագբոնլահորի խոսքն է մեջբերել TalkSport-ը։
























































