«Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչն ու սպորտային տնօրեն Դավիդե Վանյատին վեճի են բռնվել Ավստրիայում անցկացվող հավաքի ժամանակ։
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Վանյատին և Յուրիչը կայանատեղիում վիճում են, իսկ նրանց փորձում է բաժանել թիմի մենեջեր Մարկո Պելեգրին։
Իտալական ԶԼՄ-նորի հաղորդմամբ, Վանյատիի և Յուրիչի միջև տարաձայնությունների պատճառն այն է, որ թիմից հեռացել են առաջատարներ Գլեյսոն Բրեմերն ու Անդրեա Բելոտին, բայց նրանց համարժեք տրանսֆերներ դեռ չեն իրականացվել։