«Սակրամենտո Քինգսը» բազմամյա համագործակցություն է կնքել ռեփեր Քերթիս Ջեքսոնի հետ, ով ավելի հայտնի է որպես 50 Cent։
Այդ մասին հայտնում է NBA-ի ակումբի մամուլի ծառայությունը։
Բասկետբոլային ակումբի պաշտոնական ըմպելիքը կլինի ռեփերի ընկերության արտադրած շամպայնը։
Բացի այդ, 50 Cent-ը և ակումբը կմասնակցեն համատեղ սոցիալական ծրագրերի։