«Ֆիլադելֆիան» հայտարարել է պաշտպան Ջեյմս Հարդենի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին։
Ակումբը չի հայտնել պայմանագրի մանրամասները։
Ավելի վաղ ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին հայտնել էր, որ «Ֆիլադելֆիան» բասկետբոլիստի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, որի ընթացքում Հարդենը կվաստակի 68,6 մլն դոլար։
Նախորդ մրցաշրջանում Հարդենը «Ֆիլադելֆիայի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ միջինը վաստակելով 21,0 միավոր։