ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա է եղել իր թիմի և «Ռեկսեմի» միջև ընկերական խաղին։ Այս մասին հաղորդում է RobRyanRed-ը։ Պորտուգալացին ներկա է եղել խաղին, բայց չի մասնակցել դրան։
Հանդիպումն ավարտվել է ՄՅՈՒ-ի 4-1 հաշվով հաղթանակով։ Մարզչական շտաբը որոշել է խաղացնել այն ֆուտբոլիստներին, որոնց խաղային պրակտիկա է պետք։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն բաց է թողել Թայլանդում և Ավստրալիայում անցկացրած նախապատրաստական հավաքները։ Հաղորդվում էր, որ նա ուզում է հեռանալ ՄՅՈՒ-ից։
























































