«Ֆուլհեմը» հայտարարել է գերմանական «Վոլֆսբուրգի» պաշտպան Կևին Մբաբուի հետ պայմանագիր կնքելու մասին։
Շվեյցարացի ֆուտբոլիստը Մարկո Սիլվայի թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
«Ֆուլհեմը» շատ երկար էր բանակցում «Վոլֆսբուրգի» հետ Մբաբուի տրանսֆերի շուրջ, և միայն այսօր պաշտոնապես հայտարարվեց գործարքի մասին։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 24 հանդիպում։
Մբաբուն «Ֆուլհեմի» չորրորդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ թիմը համալրել էին Ժոաո Պալինյան՝ Լիսաբոնի «Սպորտինգից», Մանոր Սոլոմոնը՝ Դոնեցկի «Շախտյորից» և Անդրեաս Պերեյրան՝ «Մանչեսթեր Յունայթեդից»։