Քեմբրիջի դուքսը և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ արքայազն Ուիլյամը շնորհավորել է Անգլիայի կանանց հավաքականին 2022 թվականի ՈւԵՖԱ-ի Եվրո 2022-ի կիսաեզրափակչում Շվեդիայի հավաքականի հետ տարած հաղթանակի և մրցաշարի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ:
«Ողջ երկիրը հպարտ է ձեր ձեռքբերումներով: Մենք հավատում ենք ձեզ և ձեզ հետ ենք լինելու մինչև վերջ»,- մեջբերում է արքայազն Ուիլյամին Mirror-ը։
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը ևս շնորհավորել է կանանց ազգային հավաքականին:
«Ինչպիսի երեկո է, շնորհավո՝ր աղջիկներ: Մենք ուրախ էինք տեսնել ձեր հաղթանակը, և ես գիտեմ, որ մեկ մարդ իսկապես ոգևորված էր այս իրադարձությամբ: Դա իմ դուստր Հարփերն է։ Շնորհակալություն նրան ոգեշնչելու համար»,- գրել է Բեքհեմը սոցցանցի իր էջում։