Երեքշաբթի օրը «Բարսելոնա»-«Յուվենտուս» (2-2) ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ իսպանական ակումբի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն 40-րդ րոպեին շքեղ գոլի հեղինակ է դարձել, որն առաջ մղել է իր թիմին հաշվի մեջ։
Դեմբելեն գոլը տոնել է «Գոլդեն Սթեյթի» գերաստղ Ստեֆ Կարիի «Բարի գիշեր» ժեստով: Ավելի ուշ NBA-ի քառակի չեմպիոնը թվիթերյան իր էջում արձագանքել է ֆուտբոլիստի ժեստին։