Բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին, որը նա նվաճել էր 1974 թվականին, վաճառվել է աճուրդում , հայտնում է France Press-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) Ինդիանապոլիս ակումբի սեփականատեր Ջիմ Իրսեյը չեմպիոնական գոտին գնել է 6,18 մլն դոլարով։
Ալին տիտղոսը նվաճել է 1974 թվականին՝ ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆորմենին։ Աճուրդում վաճառվել են նաև բռնցքամարտիկի այլ իրեր, այդ թվում՝ թիկնոցը, որով նա մասնակցել է Ջո Ֆրեյզերի դեմ «Դարի մենամարտին»։
Մուհամեդ Ալին մահացել է 2016 թվականին 74 տարեկանում։ Նա 1960 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է թեթեւ քաշային կարգում, ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսների հնգակի դափնեկիր և «Տասնամյակի բռնցքամարտիկ» կոչումների հնգակի դափնեկիր։ Իր կարիերայի ընթացքում ամերիկացի բռնցքամարտիկը անցկացրել է 61 մենամարտ՝ գրանցելով 56 հաղթանակ։