Շոտլանդական «Դանդի Յունայթեդի» և անգլիական «Սանդերլենդի» միջև ընկերական խաղում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:
62-րդ րոպեին «Դանդիի» ֆուտբոլիստ Չարլի Մալգրյուն դաշտի կենտրոնից գնդակն անզգուշորեն ուղարկել է սեփական դարպասը: Շոտլանդական ակումբի դարպասապահը լքել է տուգանային հրապարակն ու չի հասցրել ընդունել թիմակցի «փոխանցումը»: Արդյունքում գնդակը հայտնվել է դարպասում:
«Սանդերլենդը» 2-0 հաշվով հաղթել է «Դանդի Յունայթեդին»: