Պաշտպան Ջեդ Սփենսը «Տոտենհեմի» վեցերորդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Իր պաշտոնական կայքում լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ անգլիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Սփենսի տրանսֆերը «Տոտենհեմի» համար կարժենա 15 միլիոն եվրո, սակայն բոնուսներով գումարը հետագայում կարող է աճել։ Նշվում է, որ Սփենսի տեղափոխությունը «Տոտենհեմի» մարզիչ Անտոնիո Կոնտեի անձնական նախաձեռնությունն է եղել։
Նախորդ մրցաշրջանը Սփենսը վարձավճարով անցկացրեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում, որին օգնեց վերադառնալ Պրեմիեր լիգա: Մինչ այսօր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում էին «Միդլսբրոյին»։
























































