«Լիլի» կիսապաշտպան Ամադու Օնանան այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է Լիգա 1-ից տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը», գրում է բրիտանական Standart-ը։
20-ամյա Օնանայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Օնանան մասնակցել է 41 հանդիպման։ Նա դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































