Պորտուգալացի հարձակվող Ֆաբիո Սիլվան հեռանում է «Վուլվերհեմփթոնից» և տեղափոխվում Բելգիայի առաջնություն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, 20-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատավայրը կլինի «Անդերլեխտը»:
Հաջորդ մրցաշրջանը Սիլվան վարձավճարով կանցկացնի բրյուսելյան թիմում։ Առաջիկա օրերին ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի և պայմանագիր կնքի Բելգիայի ամենատիտղոսակիր թիմի հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։
























































