«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է սենեգալցի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը։
«Մենք պայմանագիր ենք կնքել շատ բարձրակարգ խաղացողի հետ: Կուլիբալին կարող է խաղալ երեք կամ չորս պաշտպաններով սխեմայում: Կարծում եմ՝ ակումբը հիանալի տրանսֆեր է ձևակերպել։
Կալիդուն ծանոթ է թիմի որոշ խաղացողների, ուստի չեմ կարծում, որ նա հարմարվելու խնդիրներ կունենա: Մենք հիանալի թիմ ունենք, բոլոր խաղացողներն ուրախ են նման խաղացողի գալու համար»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Սենեգալցու տրանսֆերը «Չելսիին» արժեցել է 38 միլիոն եվրո։ Նա 4 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։
Հուլիսի 24-ի «Չելսին» ընկերական խաղում կհանդիպի «Արսենալի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Արսենալի» հաղթանակը գնահատում է 2,65 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 2,20։
























































