«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գովեստի խոսքեր է ասել թիմի նորեկ Լիսանդրո Մարտինեսի հասցեին։
«Նա մարտիկ է։ Կարծում եմ՝ երկրպագուները կհիանան նրանով։ Լիսանդրոն ագրեսիվություն կբերի խաղին, այդ բառի լավ իմաստով։ Կարծում եմ՝ դա մեզ պետք է։
Մարտինեսը նաև տեխնիկապես լավ պատրաստված է, կարողանում է գնդակով խաղալ, նա ձախլիկ է»,- Տեն Հագի խոսքերն է փոխանցում TribalFootball-ը։
Հիշեցնենք՝ ՄՅՈՒ-ն հայտարարել է Լիսանդրո Մարտինեսի՝ «Այաքսից» տեղափոխության մասին՝ նշելով, որ հոլանդական ակումբի հետ համաձայնեցրել է խաղացողի տրանսֆերը։
























































