ՄՅՈՒ-ն հայտարարել է Լիսանդրո Մարտինեսի՝ «Այաքսից» տեղափոխության մասին՝ նշելով, որ հոլանդական ակումբի հետ համաձայնեցրել է խաղացողի տրանսֆերը։
Տեղափոխությունը պաշտոնապես կկայանա, երբ ՄՅՈՒ-ն Լիսանդրոյի հետ համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը։ Խաղացողը նաև դեռ պետք է բուժզննում անցնի և բրիտանական վիզա ստանա։
Հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 54+10 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Լիսանդրոն «Այաքսի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 1 գոլ։