31-ամյա սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, ով դարձել է «Չելսիի» խաղացող, խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Ես շատ ուրախ եմ «Չելսիի» նման թիմի մաս լինելու համար: Սա իսկապես մեծ ակումբ է։ Ես միշտ երազել եմ խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, և «Չելսին» էր, ով առաջին անգամ ցանկանում էր ինձ ձեռք բերել 2016 թվականին, բայց հետո մենք չկարողացանք դա անել։ Հիմա նորից կապ են հաստատել ինձ հետ, և ես համաձայնել եմ, քանի որ իսկապես տեսել եմ նրանց հետաքրքրությունը։
Հնարավոր տեղափոխությունը քննարկել եմ իմ լավ ընկերներ Էդուարդ Մենդիի և Ժորժինյոյի հետ: Դա հեշտացրեց իմ ընտրությունը, ուստի ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ:
Առանձին-առանձին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել երկրպագուներին, ես նրանց տեսա և՛ Լոնդոնում, և՛ ինքնաթիռում, նրանք բոլորն ուրախ են ինձ տեսնելու համար: Հուսով եմ, որ գալիք մրցաշրջանն իսկապես լավ կլինի, և մենք երկրպագուներին ուրախության պահեր կպարգևենք»,- Կուլիբալիի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:
























































