Ռիյադ Մահրեզը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ինչպես տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը՝ 31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
Ալժիրցիին «Սիթի» էր տեղափոխվել 2018-ին «Լեսթերից»։ Այս ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 189 խաղի, խփել 63 գոլ ու դարձել 45 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































