«Արսենալը» աշխատում է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոյի տրանսֆերի վրա։
The Atheltic-ը գրում է, որ «քաղաքաբնակները» պատրաստ են բաց թողնել ուկրաինացուն, եթե նրանց ֆինանսական պահանջները կատարվեն։ Ակումբները շարունակում են բանակցությունները հնարավոր գործարքի շուրջ:
«Արսենալի» համար Զինչենկոյի տրանսֆերն առաջնային է դարձել այն բանից հետո, երբ ակումբը կորցրեց պաշտպան Լիսանդրո Մարտինեսին ձեռք բերելու հնարավորությունը, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։
Բացի այդ, «զինագործները» դեռ պետք է համաձայնեցնեն Զինչենկոյի հետ անձնական պայմանագրի պայմանները:
























































