Կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։
Հավաքին մասնակցում է 24 մարզիկ` 19 տղա և 5 աղջիկ։
Այս հավաքով պատանի բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել օգոստոսի 10-ից 21-ը Թուրքիայի Էրզրում քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Առաջին հավաքի ընթացքում մարզչական կազմը շեշտը դրել է բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա։ Այն կավարտի հուլիսի 24-ին։
2-րդ հավաքը մեր մարզիկները կանցկացնեն Օլիմպավանում։