«Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստն իր գործակալի հետ ժամանել է Լոնդոն՝ բուժզննում անցնելու համար: Այն կկայանա հինգշաբթի, իսկ ուրբաթ օրը 31-ամյա սենեգալցին կմիանա թիմին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալին համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները լոնդոնյան ակումբի հետ։
Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։ Պաշտպանը մեկ մրցաշրջանում կստանա 8 միլիոն եվրո աշխատավարձ։
























































