«Չելսիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մեկնաբանել է Ռահիմ Ստերլինգի՝ Լոնդոն տեղափոխությունը։
«Ռահիմը թոփ-խաղացող է, ու ես վերջին տարիներին նրանից շատ բան եմ սովորել Անգլիայի հավաքականում, որովհետև նրա տեղափոխությունը մեր թիմին նոր մակարդակի կբարձրացնի։
Նա, վստահաբար, այն խաղացողն է, որը բարձր մակարդակով ձգտում է հաղթանակների, իսկ դա այն է, ինչ մեզ պետք է։ Շատ ուրախ ենք Ռահիմին տեսնել մեր թիմում։
Մենք մի քանի առաջատար խաղացողի ենք կորցրել, բայց հիմա նա կարող է դառնալ այն խաղացողը, որը կտանի թիմին իր հետևից։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի միասին տիտղոսներ նվաճել»,- ասել է Մաունթը Sky Sports-ին տված հարցազրույցում։