Հարձակվող Ռահիմ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Չելսի»։ Այս մասին հաղորդում է լոնդոնցիների պաշտոնական կայքը։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է 5 տարով։
Գործարքի արժեքը չի բարձրաձայնվում։ Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները տրանսֆերի դիմաց կվճարեն 47,5 միլիոն ֆունտ ստերլինգ, ևս 2,5 միլիոն նախատեսված է որպես բոնուս։
Ստերլինգը «Սիթիում» էր 2015 թվականից՝ «Լիվերպուլից» տեղափոխվելուց հետո։
























































