«Վեսթ Հեմը» բանակցություններ է վարում «Սասուոլոյի» հետ հարձակվող Ջանլուկա Սկամակայի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկում են գործարքի հնարավոր չափն ու կառուցվածքը։ Իտալական ակումբը 23-ամյա իտալացուն գնահատում է 50 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողի տրանսֆերին հավակնում է նաև ՊՍԺ-ն, որը ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 մլն եվրո։
2021/22 մրցաշրջանում Սկամական բոլոր մրցաշարերում «Սասուոլոյի» կազմում անցկացրած 38 խաղում խփել է 16 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։