«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի խաղացող Կալիդու Կուլիբալիին: Այս մասին հայտնում է ինսայդեր լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» Կուլիբալիին առաջարկել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականը: Միաժամանակ, հայտնի է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարները պատրաստ են սենեգալցուն վճարել 8 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
Հավելենք, որ Կուլաբիլիի պայմանագիրը Նապոլիի հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի ամառ։