Ռոբերտ Լևանդովսկին անհամբերությամբ սպասում է իր՝ «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Լեհ ֆուտբոլիստն այլևս չի ցանկանում խաղալ «Բավարիայում», սակայն ակումբները դեռ համաձայնության չեն եկել։ Լևանդովսկին պատրաստ է դիտարկել տարբերակը նաև «Չելսիի» հետ, բայց միայն այն դեպքում, եթե «Բավարիայի» և «Բարսելոնայի» միջև բանակցությունները ձախողվեն։
Այս պահին բանակցային գործընթացը փակուղում է, սակայն այս շաբաթ նոր բանակցություններ են սպասվում։
Լրագրող Բեն Ջեյքոբսը նշում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նախընտրում է հարձակման գծում տեսնել Ռոբերտ Լևանդովսկուն, այլ ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուին։ Վերջինիս ԶԼՄ-ները ևս կապում են լոնդոնյան ակումբի հետ։