Լոնդոնի «Չելսին» բանավոր համաձայնության է եկել «Չիկագո Ֆայրի» հետ դարպասապահ Գաբրիել Սլոնինայի տրանսֆերի հարցում։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Չելսին» մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ կանի, որը կընդունվի։
Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանը Սլոնինան վարձավճարով կանցկացնի «Չիկագո Ֆայրում»։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը MLS-ի լավագույն դարպասապահներից է:
Ավելի վաղ Սլոնինան ցանկանում էր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ, սակայն ակումբը նպատակահարմար չհամարեց նրա տրանսֆերի դիմաց 10 միլիոն եվրո հատկացնել, որն ի վերջո համաձայնվեց վճարել «Չելսին»։