«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ապագան դեռևս հարցականի տակ է։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ 85 միլիոն եվրոյի դիմաց: Խնդիրն այն է, որ ինքը՝ դե Յոնգը, հրաժարվում է տեղափոխվել։ Հիշեցնենք, որ հոլանդացին «Այաքսում» աշխատել է մանկունիանցիների ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
«Բարսելոնայում» և «Մանչեսթեր Յունայթեդում» հույս ունեն, որ կարող են համոզել խաղացողին տեղափոխվել Անգլիա։