NBA-ի «Մեմֆիս Գրիզլիզ» ակումբի պաշտպան Ջա Մորանտը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին հրավիրել է ֆուտբոլ խաղալու:
Շոուներից մեկում բասկետբոլիստին հարցրել են, թե Մայքլ Ջորդանի դարաշրջանի խաղացողներից ում հետ կցանկանար մրցակցել։ Սակայն Մորանտը անսպասելիորեն մատնացույց է արել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին.
«Ես չեմ պարծենա, որ ոչ ոք չի կարող ինձ մեկը մեկի դեմ հաղթել: Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Ի դեպ, ո՞վ է այս պահին լավագույն ֆուտբոլիստը։ Մեսսի՞ն․․․ Ես ուզում եմ դարպասապահ լինել։ Խնդրում եմ՝ կազմակերպեք մեզ համար հանդիպում»,- ասել է Մորանտը:
Արգենտինացի աստղից դեռ ոչ մի արձագանք չկա։