«Նյուքասլը» հետաքրքրված է «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասով։
Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Արսենալը», սակայն «զինագործների» կողմից Գաբրիել Ժեզուսին ձեռք բերելուց հետո այս տրանսֆերի անհրաժեշտությունը վերացավ։ Այնուամենայնիվ, «Նյուքասլն» է այժմ հետաքրքրված Դե Տոմասով, հայտնում է SuperDeporte-ը:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էդի Հաուն լիովին գոհ չէ հարձակվող Քրիս Վուդից, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում ընդամենը երկու գոլ խփեց։
Նախորդ մրցաշրջանում Դե Տոմասը Լա Լիգայում անցկացրել է 34 խաղ՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































