«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ մրցաշրջանի ամենաթեժ պահին Քաթարում ԱԱ-ն անցկացնելու համար։
«Սովորաբար յուրաքանչյուր մրցաշարից հետո մեծ ընդմիջում ես ունենում: Այս անգամ մեկ շաբաթից նորից կխաղաք: Խենթություն է»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Քաթարում մրցաշարի անցկացումը կխառնի խաղացողների նախապատրաստությունը. ոմանք հիանալի մարզավիճակում կլինեն, իսկ մյուսները բաց կթողնեն ամբողջ ամիսը:
«Եթե մրցաշարերում հոգնած խաղացողներ ունես, ապա խաղային բարձր որակ չես ունենա»,- ասել է գերմանացի մասնագետը։
Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին, իսկ մեկ շաբաթից բազմաթիվ խաղացողներ կմասնակցեն ներքին առաջնությունների հերթական տուրի հանդիպումներին։
Այսօր Կլոպի թիմն ընկերական խաղում կհանդիպի ՄՅՈՒ-ի հետ։ Հանդիպումը կկայանա Բանգկոկում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ-ոքին՝ 3,90, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,90։