«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողների հետ զրույցում ասել է, թե որ թիմին է տեսնում որպես Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանի ֆավորիտ։
«Մենք անցած մրցաշրջանում խաղացինք «Չելսիի» հետ և չհաղթեցինք ոչ մի խաղում, և դա այն պատճառով չէ, որ մենք վատն էինք այդ օրը: Դա պարզապես ցույց է տալիս, որ «Չելսին» անհավանական ուժեղ է: Երբ նայում եք «Տոտենհեմին», նրանք լավն էին անցյալ տարի և ամառվա ընթացքում չեն փոխվել»,- ասել է Կլոպը։
Նա նաև նշել է, որ «Արսենալն» ունակ է ևս պայքարի մեջ մտնել, և չի թերագնահատում նաև «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։
Այսօր Կլոպի թիմն ընկերական խաղում կհանդիպի հենց ՄՅՈՒ-ի հետ։ Հանդիպումը կկայանա Բանգկոկում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ-ոքին՝ 3,90, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 1,90։
























































