«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան տեղափոխվել է «Ֆուլհեմ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը լոնդոնյան թիմի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվել, սակայն, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, գործարքը կազմել է 10 միլիոն ֆունտ, գումարած 3 միլիոն ֆունտ բոնուսներ:
Պերեյրան «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա է տեղափոխվել 2011 թվականին, բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում անցկացրել է 75 հանդիպում։ Կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Գրանադա», «Վալենսիա», «Լացիո» և «Ֆլամենգո» ակուբներում: