«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է ԱՊԼ տեղափոխությանը։
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը՝ 31-ամյա սենեգալցու ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»։
Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է բավարարել «Նապոլիի» պահանջն ու վճարել ակումբի ցանկացած գումարը ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Կուլիբալիի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2023-ի ամռանը։