Պրեմիեր լիգայի նորեկ «Նոթինգհեմ Ֆորեստը» ձեռք է բերել «Լիվերպուլի» պաշտպան Նեկո Ուիլյամսին:
21-ամյա ուելսցին, ով հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում, չորս տարվա պայմանագիր է կնքել «Նոթինգհեմի» հետ։
Տրանսֆերի գումարը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 20 մլն եվրո։
Ուիլյամսը լիվերպուլյան ակումբի սան է։ Մերսիսայդցիների հիմնական թիմի կազմում նա մասնակցել է 33 հանդիպման, որոնցում կատարել է 6 գոլային փոխանցում։
























































