ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պնդում է, որ ակումբը մտադիր չէ վաճառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում, նա մեր պլաններում է․ նա հիմա մեզ հետ չէ՝ կապված անձնական պատճառների հետ։ Մենք եկող մրցաշրջանը Ռոնալդուի հետ ենք պլանավորում, այսքանը։
Ինչպե՞ս Ռոնալդուին երջանկացնել։ Չգիտեմ։ Անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատել սկսելուն»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ռոնալդուն 4 օր շարունակ բաց էր թողել ՄՅՈՒ-ի մարզումները, իսկ հիմա թիմի հետ չի մեկնել հավաքի;
























































