«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կմնա թիմի ավագը 2022/23 մրցաշրջանում։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ման․Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
2019 թվականի օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդը» 87 միլիոն եվրոյով գնեց Մագուայերին «Լեսթերից»՝ դարձնելով նրան ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը:
Պաշտպանը թիմի ավագն էր նաև նախորդ մրցաշրջանում, սակայն հաճախակի քննադատության էր ենթարկվում ակումբի երկրպագուների կողմից։
























































