«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը քմծիծաղ է տվել՝ պատասխանելով երկրպագուներից մեկի այն հարցին, թե արդյոք ակումբն այս ամառ պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Նշվում է, որ «Չելսին» Ռոնալդուին ձեռք բերելու ֆավորիտներից մեկն է:
Երկրպագուներից մեկը Տուխելին հարց է ուղղել. «Թոմաս, մենք պայմանագիր կնքե՞լ ենք Կրիշտիանու Ռոնալդուի հետ»: Քմծիծաղ տալով՝ Տուխելը պատասխանել է. «Ես քեզ դա չեմ ասի»։
Ռոնալդուն չի ընդգրկվել «Յունայթեդի» նախամրցաշրջանային հայտացուցակում և չի մասնակցի թիմի առաջին հավաքին։
























































