«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը խոսել է թիմի ավագ Հարի Մագուայրի՝ առաջատարի որակների մասին։
Հիշեցնենք, որ վերջերս շատ էին խոսակցությունները «Ման․Յունայթեդի» ավագի թևկապն այլ խաղացողի հնարավոր փոխանցման մասին։
«Հարրին հիանալի խաղացող է և հիանալի ավագ։ Խաղադաշտից դուրս նա շատ լավ տղա է։ Նա միշտ փորձում է հնարավորինս շփվել թիմակիցների հետ և օգնել նրանց։ Դա նրան էլ ավելի լավն է դարձնում որպես խաղացող»,- Լինդելոֆի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ «Լեսթերից»:
























































