«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը տեղափոխվում է «Չելսի»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստն արդեն անցել է բուժզննման մեծ մասը լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար։ Նա արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվական։
Մոտ ժամանակներս կլինի պաշտոնական հաղորդագրություն։
























































