«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան պայմանագիր է համաձայնեցրել «Բարսելոնայի» հետ։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան՝ 25-ամյա բրազիլացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 6 մլն եվրո։
«Բարսելոնան» «Լիդսին» մոտ 55 մլն եվրո կվճարի Ռաֆինյայի տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում մասնակցել է 36 խաղի, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































