«Դերբի Քաունթիի» նախկին մարզիչ և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին կգլխավորի MLS-ի «Դի Սի Յունայթեդը»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն կողմերն արդեն համաձայնության են եկել պայմանագրի շուրջ։ Առաջիկայում փաստաթղթերը պաշտոնապես կստորագրվեն։
«Դի Սի Յունայթեդն» այն ակումբներից մեկն է, որտեղ Ռունին խաղացել է իր խաղային կարիերայի ընթացքում։ Նա ամերիկյան թիմում անցկացրել է 2 տարի (2018-2020 թթ.)։
Ռունիի գլխավորությամբ «Դերբին» ավարտեց Չեմպիոնշիփի անցած մրցաշրջանը նախավերջին տեղում և իջավ Անգլիայի երրորդ դիվիզիոն։ Մրցաշրջանի ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով ակումբից 21 միավոր է հանվել։
























































