«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին վերջերս պատասխանել է հետևորդների հարցերին։ Շատերին զարմացրել է այն փաստը, որ լոնդոնյան թիմի նախկին ֆուտբոլիստն իրեն կատալոնական «Բարսելոնայի» երկրպագու է անվանել․
«Մի՞թե ակնհայտ չէ․ գաղտնիք չէ` ես երկրպագում եմ «Բարսելոնային»։ Ես սիրում եմ «Բարսելոնան»։
Թերին նաև նշել է իր երեք սիրելի մարզադաշտերը՝ «Սթեմֆորդ Բրիջ», «Ուեմբլի», «Կամպ Նոու»։
Երբ Թերիին հարցրել են, թե որ երկու մարզիչների գլխավորությամբ կուզեր աշխատել, նա նշել է Խոսեպ Գվարդիոլային և սըր Ալեքս Ֆերգյուսոնին։
Թերին նաև «Բարսելոնայի» նախկին հարձակվողներ Լիոնել Մեսսիին և Ռոնալդուին անվանել է այն երկու լավագույն ֆուտբոլիստները, որոնց դեմ ինքը երբևէ խաղացել է, իսկ «Բարսելոնային» էլ անվանել է կարիերայի ուժեղագույն մրցակիցը։
























































