«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ռահիմ Սթերլինգն այսօր կսկսի բժշկական հետազոտությունները՝ «Չելսի» տեղափոխության համար։
Հետազոտությունը կանցկացվի Լոնդոնում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 47,5 մլն ֆունտ՝ գումարած 2,5 մլն եվրո որպես բոնուս։
Անգլիացին կդառնա լոնդոնյան թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
























































