«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Star-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, 22-ամյա անգլիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 6 տարով։
Ֆոդենը նոր պայմանագրով շաբաթական 200 հազար ֆունտ կստանա, տարեկան 11,3 մլն եվրո։
Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 45 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
























































