Եվրոպական թոփ-ակումբները հրաժարվում են պայմանագրեր կնքել ԱՊԼ-ում հանդես եկող այն ֆուտբոլիստների հետ, ովքեր պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ, հայտնում է The Telegraph-ը։
Թիմերն անմիջապես դադարում են բանակցությունները, հենց իմանում են, որ իրենց հետաքրքրող խաղացողը պատվաստված չէ։ Այդուհանդերձ, որոշ ակումբներ պատրաստ են զիջումների գնալ այս հարցում՝ որոշակի դեպքերում՝ հասկանալով անգամ, որ այդպիսի գործողությունները մեծացնում են թիմում վարակի աճի վտանգը։
Բժշկական կանոնադրության համաձայն, Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկման դեպքում չպատվաստված ֆուտբոլիստները չեն կարող թիմի հետ մեկնել խաղերին և լքել ակումբի ճամբարը՝ մրցաշրջանի կեսերի դադարի ընթացքում։
























































