«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ակտիվություն դրսևորել տրանսֆերային շուկայում։
Ըստ Corriere dello Serra-ի՝ անգլիական ակումբը հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով:
Նշվում է, որ իտալացիները հետաքրքրված չեն իրենց առանցքային խաղացողներից մեկի տրանսֆերի վաճառքով, իսկ ինքը՝ Տոմորին, ով Լոնդոնի «Չելսիի» սան է, չի ցանկանում վերադառնալ Անգլիա։
Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։
























































