«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, նիդերլանդցի ֆուտբոլիստն ամբողջովին բացառել է կարիերան անգլիական ակումբում շարունակելու տարբերակը։ Նշվում է, որ դե Յոնգը 10 պատճառից բաղկացած ցանկ է կազմել, թե ինչու չարժե տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ կողմերին մնացել է միայն համաձայնեցնել տրանսֆերի վերջին դետալները։
Հիշեցնենք՝ դե Յոնգը 2019 թվականին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Նրա պայմանագիրը կատալոնացիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։
























































