Footbal-Espana-ն հայտնում է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի նկատմամբ:
Անգլիական ակումբը ֆուտբոլիստին ցանկանում է գնել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Աղբյուրի համաձայն, ֆրանսիացին դիտարկվում է որպես Նաթան Ակեի փոխարինող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կունդեի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է։ Սակայն հետո խաղացողի տրանսֆերի համար պայքարին միացավ նաև «Չելսին»։
Բացի այս ակումբներից, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։ Մասնավորապես, ֆուտբոլիստին «Յուվենտուսը» դիտարկում է որպես այլընտրանք Մաթիս դե Լիխտին, ով մտադիր էր հեռանալ թուրինյան ակումբից։
























































