Talk Sport-ը հայտնում է Թոմաս Ստրակոշայի՝ ԱՊԼ հավանական տեղափոխության մասին։ Դարպասապահը լքել է «Լացիոն» ամռանը՝ պայմանագրի ավարտից հետո։
Ըստ աղբյուրի՝ ալբանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա դարպասապահը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն, իսկ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև Լոնդոնի «Չելսին»։
Նախորդ մրցաշրջանում Ստրակոշան հռոմեական ակումբի կազմում անցկացրած 31 խաղում 36 գոլ է բաց թողել: «Լացիոյի» կազմում 11 խաղում Թոմասը անառիկ է պահել իր դարպասը։